Հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող Երեւանի Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  բժշկուհի Աննա Գասպարյանին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավաս դատարանը մեղավոր է ճանաչել եւ ենթարկել 150.000 դրամի չափով տուգանքի:

Նշենք, որ այս գործով դատարանում հարցանքնվել էր Երեւան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես  Զիլֆյանը եւ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, որն ասել է, որ բշկուհին մեղավոր չէ հիվանդի աչքի շլացման համար:

Հիշեցնենք,, որ տուժող Աննա Կնյազյանը պնդում է, որ ակնաբույժ Աննա Գասպարյանն իրեն սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով իր աչքը այտուցվել է եւ շլացել։ Կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով։ Ամբաստանյալը, սակայն, պնդում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ։

Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով: