Սիրիական կարգավորման վերաբերյալ ՌԴ-ի ու ԱՄՆ –ի համատեղ հայտարարությանը որեւէ այլընտրանքային ծրագիր չկա ու չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բ» պլանի մասին ամեն ինչ ասել ենք՝ այն չկա ու երբեք չի լինի: Ոչ մեկի մոտ չի լինի»,- ասել է Լավրովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը:
Լավրովը հայտնել է, որ Սիրիայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը կարող է ցանկացած պահի քննարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում:
«Ցանկացած պահի»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: ԱԳՆ ղեկավարը չի ճշտել, թե որ ժամկետներն է առավել իրատեսական համարում:





























