Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանով, բերման են ենթարկել 30-ամյա Ալբերտ Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարին, օգտվելով տանտերերի ՀՀ-ից բացակայելու հանգամանքից, պատուհանը պտուտակահանով բացելով՝ մտել է 48-ամյա Հայկ Դ.-ին պատկանող տուն եւ այնտեղից գողացել հեռուստացույց, հեռուստացույցի բարձրախոսների համակարգ, բաճկոններ, կոշիկներ ու ավտոմեքենա լվանալու սարքավորում, որոնք թաքցրել է իր տանը կից գոմում, իսկ վերջին սարքավորումը վաճառել է 27.000 դրամով, սակայն փետրվարի կեսերին տանտիրոջ ՌԴ-ից վերադառնալուց եւ վաճառված սարքավորումը նրա կողմից հայտնաբերելուց հետո, թաքցրած տեղից ամբողջ գողոնը վերադարձրել է նրան:
Վնասի չափը պարզվում է:
Ալբերտ Չ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է քննություն:





























