Փետրվարի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ խանութում գողացել են հաճախորդի դրամապանակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 49-ամյա Մարի Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.25-ին, Կոմիտասի պողոտայի 7 հասցեում գործող խանութ-սրահում աթոռի վրա դրված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ, 80 եվրո, 20 դոլար, սոցիալական, Բուլղարիայի Հանրապետության քաղաքացու սոցիալական, բանկային քարտեր եւ վարորդական իրավունքի վկայականը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա Մարիամ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Քննությունը շարունակվում է: