Պետք չէ կարծել, որ եթե տանը լույս է վառվում, նշանակում է, որ էելկտրացանցում ներդրումներ անել պետք չէ։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով 2016թ. ՀԾԿՀ աշխատանքը։

«Երկար ժամանակ հանրապետության գյուղերում լարումը վերջնական սպառողներին չէր հասնում մինչեւ անհրաժեշտ 220 Վ։ Լինում էր 150,160,200։ Մենք չպե՞տք է հոգայինք այն մասին, որ «էլեկտրացանցերը» սպառողներին անհրաժեշտ որակ մատակարարեն»,- ասել է Նազարյանը։

Նրա խոսքով՝ այլ խնդիր է ցանցի մի շարք տեղամասերում միակողմանի սնուցումը։ Հնարավոր անսարքությունները գտնելու եւ վերացնելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։ «Մեզ մոտ անջատումները չպետք է գերազանցեն 4 ժամը։ Իսկ նման համակարգի դեպքում կարող է լինել ոչ միայն 4, այլ նաեւ 24։ Նշանակում է, մենք պետք է հետեւենք, որ «Էլեկտրացանցերը» ներդրումներ անեն զարգացման մեջ»,- ասել է Նազարյանը։