Հայաստանում անհրաժեշտ է օգնել ինքնիշխան էլեկտրացանցերին, այդ թվում՝ տնային տնտեսություններում։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով 2016թ. ՀԾԿՀ աշխատանքը։

«Մենք պետք է նպաստենք, որ հնարավորության դեպքում ովքեր կարող են իրենց տանը նման կայաններ տեղադրեն»,- ասել է Նազարյանը։ Նա միաժամանակ խոստովանել է, որ նման վաճառքի դեպքում մի շարք չլուծված հարցեր են մնում (մասնավորապես սպառվող եւ մատակարարվող էլեկտրաէներգիան չեն փոխհաշվարկվում, իսկ մատակարարումը ենթակա ԱԱՀ հարկման)։ «Այդուհանդերձ ՀԾԿՀ-ն աշխատում է այց հարցերի լուծման համար»,- ասել է նա։