Հայկական բիզնեսը չի պարտվում թուրքականին գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումներով։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով 2016թ. ՀԾԿՀ աշխատանքը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում էլեկտրաէներգիայի սակագինը հայկական դրամով հաշված ոչ կենցաղային բաժանորդների համար կազմում է 62 դրամ մեկ կՎտ/ժ-ի համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում սակագինը կազմում է 33.28 դրամից 48.78 դրամ։ Թուրքիայում ոչ կենցաղային բաժանորդների համար գազի սակագինը կազմում է 153 դրամ, Հայաստանում՝ 132։ «Այսպիսով՝ չի կարելի պնդել, որ հայկական բիզնեսն այդ առումով պարտվում է թուրքականին։ Իհարկե կան ինքնարժեքի այլ բաղադրիչներ, սակայն այդ հարցերն արդեն մեզ չեն ուղղված»,- ասել է Նազարյանը։





























