Մենք «Հայաստանի Էլեկտրացանցերին» արգելել ենք պարտքերի տակ մտնել: Այդ մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2016 թվականի աշխատանքի նախագիծը:
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ նախկին սեփականատիրոջ օրոք «Էլեկտրացանցերը» էներգիա արտադրող ընկերությունների առաջ պարտքեր են կուտակել, այժմ ՀԾԿՀ-ն ցանցերին արգելել է որեւէ ծախս դուրս գրել, եթե ցանցերն ընթացիկ ամսվա մեջ էլեկտրակայանների նկատմամբ պարտքեր ունենան: «Նախ եւ առաջ նրանք պիտի մարեն էլեկտրակայանների պարտքերը», - պարզաբանել է Նազարյանը:





























