Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիեւյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է եղել։

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ս. Ա.-ը (ծնվ. 1962 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում եւ դրսեւորում է ոչ ադեկվատ վարքագիծ:

Փրկարարները Ս. Ա.-ին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ՀԽԳ հրահանգիչ Ա.Թառոյանը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն քաղաքացու հուզական լարվածությունը թուլացնելու նպատակով: