Փետրվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների: