Բաղրամյան պողոտայում «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով ակցիայից փետրվարի 25-ին բերման ենթարկված 9 ակտիվիստները 3 ժամ անց ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց բերման ենթարկվածներից Արամ Մանուկյանը:
Ակտիվիստների նկատմամբ Ոստիկանությունում վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով, սակայն նրանք ոչ մի արձանագրության տակ չեն ստորագրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով կրկին պառկել են Բաղրամյան պողոտայում:
Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:
Ապա ակտիվիստները պառկել են գծանցումին, որտեղից ոստիկանները նրանցից մի քանիսի ոտքերից եւ ձեռքերից բռնած հեռացրել են եւ բերման ենթարկվել: Նույն երիտասարդները նմանօրինակ ակցիա էին իրականացրել նաեւ փետրվարի 24-ի երեկոյան:





























