Սահմանադրական բարեփոխումներից հետո հաջորդ առավոտյան հեքիաթային փոփոխությունների սպասել պետք չէ։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Ցավոք, մեր հասարակությունը ամեն առիթով շտապում է։ Բոլորը միանգամից ուզում են դեպի լավը փոփոխություններ տեսնել իրավական համակարգում։ Բայց այդ բարեփոխումներ տրամաբանությունը ռազմավարական է։ Ժամանակի հետ դուք այդ լավ փոփոխությունների ականատեսը կլինեք»,- վստահեցրել է Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է ՀՅԴ-ի հետ քաղաքական համաձայնագրին. նրանց համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարներ ունի։