Տաղավարների բարձր վարձավճարների դեմ բողոքող՝ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին փակել են Րաֆֆու փողոցը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 600-ից ավելի աշխատակիցներ մասնակցում են բողոքի ակցիային: Փողոցը փակելուց հետո նրանց է մոտեցել տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, հորդորել փոխհամաձայնության գալ՝ խոստանալով 20 հազար դրամով իջեցնել վարձավճարը, սակայն աշխատակիցները չեն համաձայնել: Նրանք պնդում են, որ իրենց տոնավաճառներում վարձավճարը երկու անգամ բարձր է մյուս տոնավաճառներից:

Ակցիայի վայրում նաեւ մեծ թվով ոստիկաններ կան: