Երեւանում հունվարի 11-ին անչափահաս աղջկան մահացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել ու կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
14-ամյա Շուշան Իսպիրյանին վրաերթի ենթարկած վարորդին մեղարդանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով ու 244-րդ հոդվածով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական, համալիր դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ աղջիկը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել, մեկշաբաթյա կոմայից հետո հիվանդանոցում մահացել: Նա Արմավիրի մարզից էր: Վրաերթի էր ենթարկվել մոր եւ եղբոր աչքի առաջ: Շուշան Իսպիրյանը ծնողների ավագ դուստրն էր, ուներ կրտսեր մեկ եղբայր, սովորում էր Արմավիր քաղաքի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանում:





























