Ընդդիմադիր ուժերը կարող են համակարգվել եւ միասնական պահանջներ ներկայացնել Հայաստանի Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակներում։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա նշել է, որ հեշտ կլինի հանդես գալ միասնական պահանջներով։

«Այդ պահանջները գրանցված են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին զեկույցներում։ Բացի այդ, մենք ուսումնասիրել ենք վրացի գործընկերների փորձը, որը նույնպես կարող է օգտակար լինել»,- հավելել է Մանուկյանը։