Թուրքիայի Սոքեի փակ ռեժիմով բանտում պատիժը կրող հայ լեզվաբան Սեւան Նիշանյանին բանտի ղեկավարությունը մենախուց տեղափոխելու որոշում է կայացրել, սակայն բողոքի հիման վրա դատարանը չեղյալ է հայտարարել այն։

Թուրքական Solhaber կայքի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարությունը Սեւան Նիշանյանի մոտ հայտնաբերել է ինտերնետ ապահովող մոդեմ եւ թվային հիշողության սարք, որի պատճառով նրան  11 օրով մենախուց տեղափոխելու որոշում է կայացրել։

Սակայն Սեւան Նիշանյանը փաստաբանի միջոցով բողոքարկել է իրեն պատժելու որոշումը, որից հետո դատարանը չեղյալ է հայտարարել մենախուց տեղափոխելու որոշումը։

Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է մինչեւ 11 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:

Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։