Ոստիկանությունը պնդում է, որ «Մալաթիա» տոնավաճառի ոչ մի աշխատակից այսօր՝ փետրվարի 26-ին, բերման չի ենթարկվել բողոքի ակցիայի վայրից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանության բաժնում ոչ մի բերման ենթարկված աշխատակից չկա:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները ասել էին, որ տեսել են՝ ինչպես են ոստիկանները 3 աշխատակցի նստեցնում ոստիկանական ավտոմեքենան ու տանում:
Նշենք, որ տոնավաճառի աշխատակիցները բողոքում են տաղավարների բարձր վարձավճարների դեմ: Նրանք արդեն մի քանի ժամ է՝ գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի մոտ: Նրանք փակել էին Րաֆֆու փողոցը, ոստիկաններին մեկ ժամ անց հաջողվել էր ուժով բացել այն:





























