Այն հայտարարությունը, որ Ռուսաստանի ՕՏՈւ Դամասկոսի  արեւելքում ռմբակոծում են սիրիական ընդդիմության դիրքերը,  ոչ մի փաստով հաստատված չէ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք գիտենք, որ այդ օբսերվատորիան ( Մարդու իրավունքների հարցերով սիրիական օբսերվատորիան) արդեն բազմիցս տեղեկություններ է հաղորդել, որոնք ցավոք չեն հաստատվել ու որոնց հիմքում որեւէ տվյալ չի  եղել: Ես ոչ թե  հավաստի տվյալ եմ ասում, այլ առհասարակ  որեւէ տվյալ »:- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական օբսերվատորիայի տեղեկությունն այն մասին, որ ռուսական ՕՏՈւ Դամասկոսի արեւելքում ինտենսիվ ռմբակոծում են խռովարարների դիրքերը: