«Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին հաջողություն է մաղթում նրանց միջեւ կնքված քաղաքական համաձայնագրի շրջանակում խնդիրների իրականացման գործում: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչպես այդ երկու քաղաքական ուժերը կկարողանան դրսեւորել այն ընդհանուր մոտեցումները, որոնք նրանք ձեւակերպել են իրենց համաձայնագրում: Հաջողություն ենք մաղթում նրանց »,- ասել է նա: Պատասխանելով այն հարցին, արդյոք «Բարգավաճ Հայաստանն» իրեն տեսնում է իշխող կոալիցիայի կազմում, Էնֆիաջյանը նշել է, որ համագործակցության մասին պաշտոնական առաջարկներ իրենք չեն ստացել: Եթե ստանան, կուսակցությունը այն կքննարկի ու հանդես կգա հայտարարությամբ: