Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվ գործողությունները ոսկու շուկայում մեծացնում են մետաղի նկատմամբ վստահությունը եւ սասանում են դոլարի դոմինանտ դերը։ Արեւմտյան երկրների ֆինանսական համակարգի նկատմամաբ աճող թերահավատության ֆոնին նման գործողությունները կարող են ԱՄՆ-ին զրկել ճնշման լծակներից, գրում է Die Welt-ը։ Անկայուն տնտեսական իրավիճակում ոսկին լավ երաշխիք է։ Այդ մետաղը գնահատվում է ողջ աշխարհում, ընդ որում դրա քանակն անհնար է արհեստականորեն մեծացնել, գրում է թերթը։
Ռուսաստանում պատժամիջոցների եւ նավթի գների անկման պարագայում ուղղակի անհրաժեշտ է ազատվել դոլարից ունեցած կախվածությունից, եւ նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ 2005թ.-ից վեր պետության ոսկու պաշարները մոտ 4 անգամ աճել են, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում՝ ավելի քան 200 տոննայով, նշում է հեղինակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանցի ավելի ակտիվ ոսկի է գնում միայն Չինաստանը, որի պահուստներն անցյալ տարի աճել են միանգամից 62 տոկոսով եւ կազմել մոտ 1600 տոննա։ Ոսկին այդպիսով ֆինանսական զենք է դառնում, որը երկրներն օգտագործում են արեւմտյան երկրների արժույթների դոմինանտ դերը եւ Ամերիկայի եւ Եվրոպայի հզորությունը սասանելու համար։ Վաշինգթոնն էլ իր հերթին օգտագործում է դոլարը, որպեսզի ճնշի Ռուսաստանին, նշում է պարբերականը։




























