Երեւանի Ամերիկյան hամալսարանի Akian Art Gallery դահլիճում, մարտի 2-ին տեղի է ունենալու GIZ-ի, DWV-ի եւ Messe Frankfurt-ի կողմից կազմակերպվող տոնավաճառներին նվիրված հանդիպումը:
Այս առնչությամբ, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնակցելով այդ հանդիպմանը, ընկերությունները կարող են մանրամասն տեղեկանալ գերմանացի ավագ փորձագետների ծառայության մասին, ստանալ խորհրդատվություն արտահանման, լոգիստիկայի, ինչպես նաեւ ֆինանսավորման ծրագրերի մասին, ծանոթանալ GIZ –ի կողմից ցուցաբերվող աջակցությանը ներդրումների ոլորտում, գտնել համապատասխան գործընկեր Գերմանիայում:
Միջոցառման մասնակցությունն անվճար է, տեղերը սահմանափակ են, միջոցառումը լինելու է հայերեն/ռուսերեն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ փետրվարի 26-ը, գրելով [email protected] հասցեին:
Նշենք, որ DWV-ն Հայաստանում եւ Վրաստանում Messe Frankfurt ցուցահանդեսի պաշտոնական ներկայացուցիչն է: Ֆրանկֆուրտի տոնավաճառը ներկայացնում է միջազգային շուկաների ամենատարբեր ապրանքատեսակները: Այն համարվում է աշխարհի ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսներից մեկը եւ ունի ավելի քան 160 անդամ–երկրներ, ինչպես նաեւ 2.100-ից ավել փորձագետներ, որոնք յուրաքանչյուր ցուցահանդես դարձնում են անկրկնելի եւ յուրահատուկ:
Ամեն տարի ավելի քան 40 տարբեր վայրերում անց են կացվում ցուցահանդես-տոնավաճառներ ամենատարբեր ոլորտներում: Միայն 2014թ. կազմակերպվել է 121 տոնավաճառ, ընդ որում դրանցից 77-ը՝ Գերմանիայից դուրս: 2014թ. միայն Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպվել է 36 ցուցահանդես, որոնք աչքի էին ընկնում իրենց 37.400 ցուցասրահներով եւ ինչպես նաեւ հազարավոր այցելուներով:
Ֆրանկֆուրտի տոնավաճառն ընդգրկում է 592.127 քմ տարածք. այն առանձնանում է իր 10 ցուցասրահներով եւ կից կոնգրես-կենտրոնով: Այստեղ է գտնվում նաեւ Kap Europa-ի կենտրոնը:
Ստորեւ ներկայացնում ենք առաջիկայում նախատեսվող ցուցահանդեսները.
„Consumer Goods & Leisure“
Christmasworld(29.01.2016 - 02.02.2016)
Paperworld (30.01.2016 - 02.02.2016)
„Textiles & Textile Technology“
Heimtextil (10.01.2017 - 13.01.2017)
Techtextil (09.05.2017 - 12.05.2017)
Texprocess (09.05.2017 - 12.05.2017)
Texcare (11.06.2016 - 15.06.2016)
„Technology & Production“ - „Mobility & Logistics“
Automechanika (13.09.2016 - 17.09.2016)
Light+Building(13.03.2016 - 18.03.2016)
IFFA (07.05.2016 - 12.05.2016)
ISH(14.03.2017 - 18.03.2017)
„Consumer Goods & Entertainment"
Musikmesse (07.04.2016 - 10.04.2016)
Prolight+Sound (05.04.2016 - 08.04.2016)
Frankfurter Buchmesse (19.10.2016-23.10.2016) նույնպես համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տոնավաճառներից մեկը:




























