Վաղ առավոտյան, ժամը 5.50-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 27-ամյա Քրիստինե Ջ.-ն եւ հայտնել, որ մի թմրամոլ եկել է իրենց տուն եւ իրեն ծեծում է, մայրն էլ դանակով հարվածել է նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ տանը, վիճաբանության ժամանակ, Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 23-ամյա Արամ Մ.-ն, քաշել է նրա մազերից, գցել գետին եւ ոտքերով մոտ 10 անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում աղջկա մայրը` 44-ամյա Սաթիկ Ջ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Արամ Մ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արամ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: