Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 47-ամյա Մայիս Խ.-ի բնակարանում եւ կից օժանդակ շինություններում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակարանից հայտնաբերվել է մոտ 100 գրամ կանեփանման, դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Մայիս Խ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: