Մոսկվան դեմ է Սիրիայի հարցում «պլան B»-ի մասին ԱՄՆ-ի երկիմաստ դատողություններին: Այս մասին ԱՄԷ-ի ԱԳ նախարար Աբդալլահ ալ-Նահայանի եւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար նաբիլ ալ-Արաբիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի շրջանակներում չպետք է լինեն երկիմաստ խոսակցություններ ինչ-որ «պլան B»-ի, ցամաքային գործողության, բուֆերային անվտանգության ինչ-որ գոտիների մասին, որոնք վաղուց արդեն բացարձակ անընդունելի են համարվել»,-հայտարարել է Լավրովը:

Բացի այդ, նա կոչ է արել ԱՄՆ գլխավորած կոալիցիային դադարեցնել սպեկոլյացիաները՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: