Սիրիայում հրադադարի մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերած համաձայնագիրը վերապահումներ չի ենթադրում։ Այս մասին ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ ալ Նահայանի եւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբիի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բանակցությունների ընդդիմադիր գերագույն հանձնաժողովը միացել է հրադադարին, սակայն որոշել է պահպանել այն միայն 2 շաբաթ։
«Ռուս-ամերիկյան նախաձեռնությունը վերապահումներ եւ նախապայմաններ չի նախատեսում»,- ընդգծել է Լավրովը։




























