ՀԱԿ-ի հետ համատեղ մարտի 1-ի հանրահավաքը պետք է միասնական լինի։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բոլորին կոչ է արել գալ հանրահավաքին, որպեսզի ձայն բարձրացնեն Հայաստանում անօրինականության դեմ։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը։ Մեկ զանգվածային միջոցառում կկազմակերպի ՀԱԿ-ը, իսկ մյուսը՝ «Նոր Հայաստան» ճակատը,որի հիմնական մասը «Ժառանգության» ներկայացուցիչներ են։ Երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտնել են, որ բանակցում են միասնական զանգվածային ակցիա կազմակերպելու համար։




























