Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը ժամանակին հակաահաբեկչական գործողություն սկսեց Սիրիայում: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱԴԾ-ն  կասեցրել է խմբավորումների գործունեությունը, որոնք արդեն պատրաստ էին հարված հասցնել Ռուսաստանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այժմ կարեւոր է հուսալիորեն փակել Ռուսաստանի տարածքը Մերձավոր Արեւելքից եւ այլ տարածաշրջաններից եկող գրոհայինների առջեւ, օպերատիվ կերպով վեր հանել ու չեզոքացնել նրանց, որոնք առնչություն ունեն արտերկրում ահաբեկչական գործունեությանը»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը հաստատել է, որ Սիրիայում ռազմական գործողությունն ընդդեմ «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների, կշարունակվի նաեւ հրադադարի հաստատումից հետո: «Փետրվարի 27-ին, Սիրիայի ժամանակով կեսգիշերին հրադադար կհաստատվի այն զինված խմբավորումների դեմ, որոնք կհայտարարեն կրակը դադարեցնելուն պատրաստ լինելու մասին: Այդ խմբավորումների դեմ ռազմական գործողություններ չեն լինի Սիրիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից»,-ասել է նա:

Պուտինը նաեւ հավելել է, որ դա չի վերաբերում ԻՊ-ին, «Ջեբհատ ան-Նուսրային» եւ այն խմբավորումներին, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ահաբեկչական են ճանաչվել: «Նրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի»,-ընդգծել է Պուտինը: