2015 թվականի արդյունքում այն ռուսաստանցիների թիվը, որոնց եկամուտը չի հասնում նույնիսկ կենսական նվազագույնի (ամիսը 10 հազար ռուբլուց պակաս. «Գազետա.Ru»), գերազանցել է 19 մլն մարդը: Այդ մասին պատմել է Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը, տեղեկացնում է RNS-ը:
«Մեկ տարվա ընթացքում այդ թիվը բացարձակ արտահայտությամբ մեծացել է 3 մլն-ով, այսինքն 16 մլն էր, դարձել է 19 մլն մարդ, որոնց եկամուտը կենսական նվազագույնից պակաս է: Այդ աղքատների 60, նույնիսկ` 70 տոկոսը երեխաներ ունեցող ընտանիքներ են», — պատմել է նախարարը:
Տոպիլինը նաեւ հայտնել է, որ 2016-ին երկրում ընդհանուր գործազրկության մակարդակը չի գերազանցում 6,3 տոկոսը:
«Դա, իմ կարծիքով, ընդունելի է: Այսինքն կրիտիկական չէ», — հայտնել է նա:
Կենսական նվազագույն ասելով հասկանում են ապրանքների եւ ծառայությունների նվազագույն հավաքածուի արժեքը, որոնք անհրաժեշտ են մարդու կենսագործունեության եւ պահպանման համար, ներառյալ պարտադիր վճարները եւ գանձումները (հարկեր, կոմունալ ծառայություններ եւ այլն): Ռուսաստանում ներկայումս կենսական նվազագույնը կազմում է ամիսը 9673 ռուբլի:




























