Գյումրեցի անօթեւան ընտանիքներին օգնելու եւ նրանց համար բնակարաններ գնելու համար SOS-ի միջազգային կայքում կազմակերպած դրամահավքը կավարտվի մարտի 20-ին եւ եթե մինչ այդ 120 հազար ֆունտը չհավաքվի, ապա կազմակերպիչները ստիպված կլինեն մինչ այս նվիրաբերված 17 հազար ֆունտը վերադարձնել օգտատերերին: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:
Նրա խոսքով, կազմակերպված դրամահավաքով հետաքրքված են նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները. «BBC-ի ներկայացուցիչներն են հետաքրքրված դրամահավաքով, առաջիկա 1-2 ամսում նրանք կգան Հայաստան՝ այս թեմայով ռեպորտաժ պատրաստելու: Դրամահավքին անդրադարձել է նաեւ «Ալ Ջազիրան»»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Բարսեղյանը շել էր, որ դրամահավքը կազմակերպվել է Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում աօրող անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելու համար:
Դրամահավաքն սկսվել է հունվարի 20-ին, ժամը 05:00-ից, կայքում կան որոշակի կանոններ. 55 օրվա ընթացքում անհրաժեշտ է հավաքել 120000 ֆունտ եւ եթե այդ օրերի ընթացքում նշված գումարը չհավաքվի, ապա բանկային քարտի միջոցով փոխանցված գումարները վերադարձվում են դրամահավաքի մասնակիցներին:
Նշենք, որ անօթեւաններին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել հղումով, սեղմել Pledge պատուհանը, ընտրել նախընտրած գումարը եւ կատարել գումարի փոխանցում:




























