Տաղավարների բարձր վարձավճարների դեմ այսօր՝ փետրվարի 26-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող՝ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները տնօրինության հետ այդպես էլ համաձայնության չեկան, նրանք վաղն առավոտից կրկին բողոքի ակցիա կիրականացնեն տոնավաճառի հարակից տարածքում:
«Վաղվանից նորից կշարունակենք ակցիան, այնքան ժամանակ, մինչեւ հասնենք մեր նպատակին: Վաղն առավոտից էլի ակցիա ենք անցկացնելու, եթե չընդառաջեն` մյուսօրն էլ կանցկացնենք: Ասում են շուկա թույլ չեն տալու, որ մտնենք, էդ ոնց թույլ չեն տալու՞, դա մեր տարածքն է, իրենց ասելով չի»,- NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տոնավաճառի աշխատակիցներից Արթուրը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ այսօր` փետրվարի 26-ին, գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը:




























