Փետրվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում:
Հանդիպմանը, որին մասնակցել են Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը, քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը եւ իրականացվող ծրագրերը:





























