Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող  առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկայի եւ բնական պաշարների, Տրանսպորտի եւ կապի, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները: