Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին բողոքի ակցիա իրականացրած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները ստորագրահավաք կկազմակերպեն եւ կդիմեն գործարար Գագիկ Ծառուկյանին` «Առինջ մոլում» իրենց համար կանգնելու տեղ հատկացնելու խնդրանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից Արթուրը:
«Երեւի ստորագրահավաք կկազմակերպենք, կդիմենք Ծառուկյանին, որպեսզի մեզ «Առինջ մոլում» տեղ հատկացնի, գնանք էդտեղ կանգնենք, տեսնենք ոնց կլինի, վաղվա ակցիայի ընթացքում կորոշենք: Թե չէ էսպես չի կարա շարունակվի, էս ինչ են անում, մենք ենք էդ շուկան զրոյից ստեղծել, մեր սեփական տարածքներն են, հիմա ասում են գնանք»,- ասաց Արթուրը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը:




























