Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին  տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Մանուկյանն արդեն 24-րդ օրն է կոմայի մեջ է, նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ նրա վիճակում դրական տեղաշարժ չկա, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը  ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են  «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով ավտոմեքենաները: