«Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպության զինյալները հրաժարվել են հետեւել հրադադարի պայմաններին, որը պետք է ուժի մեջ մտնի կեսգիշերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Զինյալները հայտարարել են, որ ակտիվացնելու են հարձակումները նախագահ Բաշար Ասադի եւ նրա դաշնակիցների դեմ:

«Ան-Նուսրա»-ի առաջնորդ Աբու Մոհամադ ալ-Գոլանին հայտարարել է, որ պատերազմը Սիրիայում դեռեւս չի ավարտվել, իսկ դրա հետեւանքները տարածվելու են ամբողջ Արաբական թերակղզում: