Գեղարքունիքի Սարուխան գյուղում փետրվարի 26-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մարմնական բազմաթիվ վնասվածքներով Գավառի հիվանդանոց տեղափոխված Գեղամ Ասլանյանն ու Արման Ներսիսյանը Գավառի հիվանդանոցից տեղափոխվել են Երեւան: NEWS.am-ի հետ զրույցում Գավառի հիվանդանոցից տեղեկացրին, որ վթարից տուժած երկու տղամարդկանց վիճակն էլ եղել է ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարուխան գյուղում փետրվարի 26-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած երկու երիտասարդները Սարուխան գյուղի բնակիչներ են, եղբայրներ ` 27-ամյա Գաբոյան Նվերը եւ 25-ամյա Համլետը:
Հիշեցնենք, որ որ BMW մակնիշի մեքենան Սարուխան գյուղի մոտ Գավառի ճանապարհին բախվել է ծառին, ինչի հետեւանքով 27-ամյա վարորդը՝ Նվեր Գաբոյանը մահացել է տեղում, իսկ եղբայրը ՝ 25-ամյա Համլետը՝ հիվանդանոցի ճանապարհին:





























