Սիրիայի Համա նահանգի Սամալիա քաղաքի մոտ մհապարտ ահաբեկիչը ականապատված մեքենայով ահաբեկչություն է իրականացրել, որի հետեւանքով մահացել է երկու, վիրավորվել 4 մարդ, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Պայթյունը որոտացել է քաղաքի արեւելյան մուտքի մոտ, Երեւանի ժամանակով 08.00-ին: Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 02.00-ին) Սիրիայում սկսել է գործել հրադադարի ռեժիմը: