Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 39-ամյա Երիբեկ Ք.-ն 2015 թ. դեկտեմբերին Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 15.000 դրամ արժողության բաճկոն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին, ժամը 21.00-ին, Երիբեկ Ք.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաեւ, որ նա.
- փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող ընկերության գրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
- փետրվարի 17-ին Կոմիտասի պողոտայի 8 հասցեում գտնվող ընկերության վաճառքի սրահից գողացել է 2 բջջային հեռախոս` պատճառելով 108.900 դրամի նյութական վնաս:
Քննությունը շարունակվում է:





























