Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, թե ընդդիմադիր Բորիս Նեմցովն իրեն ոչ մի բանով չէր խանգարում, փոխանցում է RIA Novosti-ն:

«Նեմցովն առհասարակ ինձ չէր խանգարում իրականում: Որովհետեւ նա իմ մակարդակին չէր»,- ասել է Քադիրովը NTV-ի եթերում:

Նշենք, որ անցյալ տարվա ապրիլին Քադիրովն ասել էր, թե պատրաստ է Նեմցովի սպանության գործով ցուցմունք տալ, եթե դա կօգնի հետաքննությանը: Սակայն ՌԴ ՔԿ-ից հայտնել էին, որ դրա անհրաժեշտությունը չկա: