Երեւանում փետրվարի 24-ին «Վալերիանայի» դեղահաբերից թունավորված 2-ամյա Ա.Աթաբեկյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքից:
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո երեխան լիովին ապաքինվել է:
Նշենք, որ հիվանդանոց տեղափոխվելու պահին Ա.Աթաբեկյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության: Երեխան, որը կարճ ժամանակ մնացել էր առանց ծնողների հսկողության, կոտրել էր «Վալերիանայի» (կատվախոտ) սրվակը եւ կերել դեղահաբերը:





























