Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների ներկայացուցիչները մտահոգված են հանքերի շահագործման վճարումները 30-50 տոկոսով բարձրացնելու կապակցությամբ: Այս մասին  NEWS.am-ին հայտնել են Հայաստանի հանքափորների եւ մեըալուրգների խորհրդից:

Օրերս կայացած քննարկման ժամանակ ընկերության մասնագետները նշել են, որ համաշխարհային շուկաներում մետաղների գների կտրուկ անկումը Հայաստանում մետաղների հանքահանումը բարդ վիճակի մեջ է դրել: Որոշ հանքեր վնասով են աշխատում:

Այդ կապակցությամբ ընկերության ներկայացուցիչները որոշել են Հարկային օրենսգրքի նախագծում սեփական առաջարկները ներկայացնել Ֆիննախին: