Թուրքիայի Ադըյաման քաղաքի հանդբոլի ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը Կայսերի նահանգում շրջվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մարզիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, որի հետեւանքով էլ ավտոբուսը շրջվել է։

Նախնական տեղեկություններով վիրավորվել է 12 մարզիկ, իսկ մեկն էլ տեղում մահացել է։