Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում տղամարդը հրաձգություն է սկսել ծննդատանը, որտեղ գտնվում էր նրա կինը։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչությունը։

«Ոստիկանությունը ծննդատան աշխատակիցներից ահազանգ է ստացել։ Նախնական տեղեկություններով, երբ կինը պառկած է եղել ծննդատանը, քաղաքացուն հայտնել են, որ կինն իրեն դավաճանել է։ Ամուսինը որոշել է պարզել հարաբերությունները կնոջ հետ, եկել է բուժհաստատություն, երեք անգամ կրակել շենքի ուղղությամբ եւ հեռացել»,- հայտնել են գերատեսչությունից։

Հրաձգության կապակցությամբ ստուգումներ են ընթանում։ Ճշտված տեղեկություններով՝ տղամարդը կրակել է օդամղիչ հրացանով։