ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Եմենի Սանայի նահանգում շուկայի վրա Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի իրականացված ավիահարվածը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է ինտենսիվ ավիահարվածներից եւ Եմենում ցամաքային բախումներից՝ չնայած որ նա մարտական գործողությունները դադարեցնելու կոչեր է հնչեցնում։ Այս կապակցությամբ նա վճռականորեն դատապարտում է փետրվարի 27-ին Սանայի նահանգի Խալեկե շուկայի վրա հավանական ավիահարվածը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 32 խաղաղ բնակիչ եւ վիրավորվել 41-ը»,- հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ նման հարվածները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, եւ կոչ է արել հետաքննել կատարվածը։





























