Հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման եւ բացման օրը դեռեւս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Նժդեհի արձանը տեղադրվելու է Երեւան քաղաքի Նալբանդյան - Արամի - Բուզանդի - Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում: Այս տարածքում արդեն մոտ 2 շաբաթ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Թե երբ կոնկրետ կտեղադրվի արձանը, հայտնի չէ: Ի դեպ, դեռ 2014թ. հոկտեմբերի 29-ին էր Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն տվել հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրելու մասին որոշմանը: Խոսակցություններ կային, որ արձանի բացում կլիներ մինչեւ 2015թ. վերջ: Սակայն օրը ձգձգվում է: