Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խուդյակով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին: