Սինգապուրի կրթության նախարարությունը պարտադիր կարգով աշխատանքային պարհակ է մտցնում բոլոր դպրոցների աշակերտների համար։ Կարգադրության համաձայն՝ ընթացիկ ուսումնական տարվա ավարտին, որն համընկնում է օրացույցային տարվա ավարտի հետ, յուրաքանչյուր աշակերտ ամեն օր պետք է մաքրի դասարանին ամրակցված տարածքը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դա կարող է լինել դասասենյակը, միջանցքը, ճաշարանը, իսկ երեխան օրական դրա համար պետք է հատկացնի 10 րոպեից ոչ ավելի։ Բացի այդ, դպրոցների ղեկավարությունը կարող է ինքնուրույն լրացուցիչ աշխատանքային ակտիվություն սահմանել աշակերտների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագծի նպատակն է դաստիարակել բնավորություն եւ լավ սովորույթներ, որոնք պետք կգան առօրյա կյանքում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։





























