Հասարակական կարծիքի ուսումնասիրման  համառուսական կենտրոնի հարցումների տվյալների համաձայն՝ ռուսաստանցիները պատրաստ չեն ներել Թուրքիային, առնվազն մինչեւ Թուրքիայի իշխանությունների կողմից ներողություն խնդրելը։

Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիների 63 տոկոսը վստահ է, որ հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու կարիք չկա, իսկ 78 տոկոսն էլ դեմ է ցանկացած փոխզիջման, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես ներողություն չի խնդրել խոցված Սու-24-ի համար։

Ընդ որում, հարցվածների 54 տոկոսը ռուս-թուրքական հակամարտության պարտվող կողմ է համարում Թուրքիային։ 35 տոկոսն էլ ենթադրում է, որ հակամարտությունում երկու կողմն էլ պարտված են։

Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 130 բնակավայրերի 1.6 հազար քաղաքացի։