Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցներն արդեն զգալի հետեւանք են թողել Թուրքիայի արտահանման ցուցանիշների վրա։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2016 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է 22 տոկոսով։
Նշվում է, որ հունվարին արտահանվել է 9 մլրդ 597 մլն դոլարի արտադրանք։



























