Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Այս պահին  ծառեր են հատվում նաև ագրարային համալսարանի դիմացի այգում:

Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը:

Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»,-նշել է նա: